Եկել եմ ձեզ ասելու ոչ թե մնաք բարյավ, այլ` պայքարը շարունակվում է. Րաֆֆի Հովհաննիսյան
Operativ.am-ի թղթակիցն Ազատության հրապարակից տեղեկացնում է, որ այստեղ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ժառանգությանը» սատարողների հանրահավաքն է:
«Բարի երեկո, սիրելի' հայրենակիցներ, շնորհավոր մեր ազգային և պետական տոնը, որը պատկանում է հայ ժողովրդին, հայ զավակների անմնացորդ նվիրմամբ աշխարհը փրկվեց ֆաշիզմից, 21 տարի առաջ էլ մեր նոր սերունդի սխրագործությամբ ազատագրվեց Շուշին` անառիկ բերդը:
Շնորհավորում եմ նրանց, ովքեր կան և չկան հատկապես նրանց, ովքեր չկան, փառք նրանց, ովքեր չեն ապրում միլիոնների մեջ և զինվորներին չեն պարտադրում, որ ներկեն իրենց դաշտերը:
Չհամետատելով ինձ Արցախյան պայքարում պայքարած հերոսների հետ, ես շարքային քաղաքացի եմ, առաջարկել, որ հայ ժողովուրդը, որը փետրվարի տասնութին իր հաղթական թռիչքն արեց դա շարունակվի, մի բան ակնհայտ է, հաղթական այս տոնը մեզ ուղեցույց. մենք պարտավոր ենք այս անհուսությունից ու արտագաղթից դուրս գալ:
Պահը եկել է, որ ձեզ ասեմ նրանք, ովքեր իմ կողքին եղել ես այսքան ամիսներ, մի բան պիտի փոխվի. սերնդափոխություն, իշխանափոխություն ինչպես նաև հերթափոխություն, փետրվարի տասնութին հայ ժողովուրդը միանշանակ հաղթեց, հայ ժողովուրդը անհավատներին, մեծ-մեծ խոսացողներին, սոցիոլոգներին հաղթեց, պարտվեցի ես, ինձնից ավելի պարտվել է Սերժ Սարգսյանը:
Մայիսի 5-ին` որպես այդ պայքարի շարունակություն, պարտվեցինք մնացած բոլորս, բոլորս պարտության մեջ ենք, չէի ուզենա անուններով խոսել. պետք է մի բան փոխվի, եթե պետք որևէ մեկը նահանջի, քավության նոխազ դառնա, դա կանեմ ես, ես առաջարկում եմ ինչպես մենք երդում տվեցինք մի ամիս առաջ չհանձնվել, թող ոչ մեկը չկարծի, թե կարելի է մի փամփուշտով խնդիր լուծել, վերծանեմ իմ առաջարկը. որ ամեն մեկը դուրս գա իր փոքր տեսախցիկից, իր փոքր կուսակցականից, ես չէ, որ պիտի դա բացատրեմ ձեզ, դուք բոլորդ գիտեք:
Ես եկել եմ իմ խոստման համաձայն ձեզ ասելու ոչ թե մնաք բարյավ, այլ այն, որ պայքարը շարունակվում է, ես չեմ զիջի, ինձ պետք չի ոչ մի աթոռ, ոչ մի պաշտոն»,- հանդես եկավ կուսակցության առաջնորդը: