Ավստրիայի հայ ակտիվիստները Վիեննայում բողոքի ցույց են անցկացնում
Ավստրիայի հայ ակտիվիստները Վիեննայի Հոֆբուրգի պալատի մոտ, որտեղ տեղի է ունենում ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի հատուկ նիստը, բողոքի ցույց են անցկացնում` պահանջելով դադարեցնել բռնությունը Լեռնային Ղարաբաղում: Նիստում քննարկվելու է Արցախում իրադրության լուրջ սրումը:
Ինչպես հաղորդում է «РИА Новости»-ի թղթակիցը, տարբեր տարիքի մոտ 150 մարդ է հավաքվել: Նրանք կանգնած են Հերոսների հրապարակում ԼՂՀ-ի դրոշներով, պաստառներով և լուսանկարներով և պահանջում են դադարեցնել բռնությունն ու խաղաղություն ու կայություն հաստատել տարածաշրջանում: Հնչում է հայկական երաժշտություն: Ցույցը հսկում են ոստիկանները:
Նրանք ներկայացնում են Ավստրիայի Արդարության և ժողովրդավարության հայկական կոմիտեն և մտադիր են ակցիայի ավարտին նամակ փոխանցել ԵԱՀԿ-ին` ուղղված Մինսկի խմբին, որում Ավստրիայում գործող բոլոր հայկական կազմակերպությունների կողմից խստորեն կքննադատվի Ադրբեջանի գործողությունները:
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղում իրադրության լարման շուրջ ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստը կավարտվի րոպեներ անց:
.