Հանս Ցիմերը «հոգնել է» կոմիքսների հերոսների մասին նկարահանվող ֆիլմերի համար երաժշտություն գրելուց
Կոմպոզիտոր` Հանս Ցիմերը հայտնել է, որ դադարում է գրել երաժշտություն կոմիքսների հերոսների մասին նկարահանվող ֆիլմերի համար: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
Ցիմերի խոսքերով` տրիոլոգիան «Սև ասպետի» մասին նրա կյանքից խլել է 11 տարի: Նոր ֆիլմի` «Բետմենն ընդդեմ Սուպերմենի» համար տարվող աշխատանքը բավականին դժվար էր:
Կոմպոզիտորը գրել է երաժշտություն ավելի քան 150 ֆիլմերի համար: «Արքա առյուծ» մուլտֆիլմի սաունդթրեքի համար նա արժանացել է «Օսկարի»: