ԲԱՑԱՌԻԿ. Միջազգային մրցույթների դափնեկիր հայ երգչուհին ու նրա ընտանիքը հրաշքով են փրկվել. Թուրքիա-Թբիլիսի չվերթի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել (լուսանկարներ)
Մարտի 25-ին՝ ժամը 04:10-ին, թուրքական «Pegasus Airlines» ավիաընկերության «Թուրքիա-Թբիլիսի» չվերթն իրականացնող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում:
Այս մասին Operativ.am-ի թղթակցին հայտնեց Վիգեն Թանաշյանը, ով հանդիսանում է երգչուհի Լեոնորայի ամուսինն ու պրոդյուսերը: Նրանք վերադառնալիս են եղել հերթական անգամ միջազգային մրցույթում հաղթանակ նվաճած, որի մասին կանդրադառնանք ավելի ուշ:
«Ինքնաթիռը վայրեջքից առաջ սկսեց ցնցվել: Մեծ արագություն ուներ և գրեթե կկողաշրջվեր, եթե օդաչուհին չհաջողվեր կառավարել ինքնաթիռը: Ուղևորներս խուճապի մեջ էինք, լացի ձայներ էին լսվում: Ինքնաթիռում նաև երեխաներ կային: Բոլորս մտածում էինք, որ չենք փրկվի, բայց, փառք Աստծո, ամեն ինչ անցավ»,-ասաց նա:
Վիգենը նաև նշեց, որ չվերթն իրականացվել էր 1 ժամ ուշացումով:
Բարեբախտաբար, միջադեպի հետևանքով տուժածներ չկան: