Լեհաստանը հրաժարվել է փախստականներ ընդունել
Լեհաստանն այս պահին չի կարող փախստականներ ընդունել՝ հայտարարել է Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն Բրյուսելում տեղի ունեցած պայթյուններից մեկ օր անց: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
«Եվրամիության 28 անդամները պայմանավորվել էին լուծել այդ հարցը վերաբնակեցման միջոցով: Սակայն ես ուղիղ կասեմ: Ես հնարավորություն չեմ տեսնում, որ Լեհաստանն այս պահին կարող է փախստականներ ընդունել»,- հայտարարել է Շիդլոն «Superstacja» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:
Լեհաստանի վարչապետի հայտարարությունն արվեց Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության ֆոնին, որի պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: