«ԻՊ»-ն իր վրա է վերցրել Բրյուսելի ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Բրյուսելի ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ Բրյուսելում տեղի ունեցած 4 պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասնում է 28-ի, իսկ վիրավորներինը՝ 80-ի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրյուսելի պայթյունների թիկունքում Ֆրանսիայի ահաբեկչության կազմակերպիչներին են կանգնած:
Հիշեցնենք, որ «ԻՊ»-ն ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունն արգելված է մի շարք երկրներում, այդ թվում ՝ Ռուսաստանում: