Բրյուսելի պայթյունների թիկունքում Ֆրանսիայի ահաբեկչության կազմակերպիչներն են կանգնած. ԶԼՄ-ներ
Լրագրողները Բելգիայի ողբերգությունը կապում են վերջերս ձերբակալված Սալահ Աբդեսլամի ձերբակալության հետ: Այս մասին գրում է Lifenews.ru-ն:
Անցյալ ուրբաթ, Բելգիայի իշխանությունները ձերբակալել էին Փարիզի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչին: Ինչպես հայտնել են տեղի լրատվամիջոցները՝ նա և նրա եղբայրը դուրս են եկել այն ավտոմեքենայից, որով իրականացվել էր Ֆրանսիայի ահաբեկչությունը:
Բելգիայի իրավապահ մարմինները հայտնել են, որ Սալահ Աբդեսլամը ակտիվորեն ցուցմունք է տվել Ֆրանսիայի ահաբեկչության հետ կապված և պատրաստ է տվյալներ հանձնել ահաբեկչության մյուս կազմակերպիչների մասին: