Ջենիֆեր Լոպեսի նոր կերպարն անվանել են «վարդագույն ձախողում» (լուսանկար)
Ջենիֆեր Լոպեսը սիրում է ինքնատիպ հագուստներ, որոնք ընդգծում են իր մարմինը: Որքան քիչ կտոր, այնքան, ըստ երգչուհու, ավելի լավ: Բայց ամեն դեպքում, երգչուհին հաճախ է ընտրում անհաջող կերպարներ: Վերջերս «American Idol» հեռուստաշոուի ժամանակ, որտեղ նա ժյուրիի անդամ է, հայտնվեց լիովին բաց, վարդագույն զգեստով, որը նրա կազմածքին չէր սազում: Այս մասին հաղորդում է Cosmo.ru-ն:
Լոպեսը հագել էր «Fausto Puglisi»-ի մինի-զգեստը մետաղական դետալներով: Այն բավականին լայն էր նստել երգչուհու փորի մասում, որի պատճառով նա ավելի գեր էր երևում:
Ջենիֆերն այնքան էլ հարմար չէր զգում իրեն այդ զգեստով և անընդհատ ուղղում էր այն: Քննադատները հանգել են այն եզրակացությանը, որ դա նորաձևության ակնհայտ ձախողում էր` «վարդագույն ձախողում»: