Ի՞նչ են ասում շուրթերը կանանց մասին
Հաստ շուրթեր. Այդպիսի շուրթեր ունեցող կանայք սովորաբար ռոմանտիկ են և նպատակասլաց: Սովոր են հաղթահարել բոլոր դժվարությունները: Նրանք միշտ սիրում են լինել ուշադրության կենտրոնում:
Բարակ շուրթեր. Այդպիսի շուրթեր ունեցող կանայք միշտ ռեալ են մտածում: Նրանք սիրում են ամեն ինչ պլանավորել և նոր անցնել գործի: Նրանք ռոմանտիզմի սիրահար չեն:
Վերին շուրթն ավելի հաստ է, իսկ ներքևինը' բարակ. Այդպիսի շուրթեր ունեցող կանայք սիրում են իշխել, հրամայել և լինել ղեկավար:
Ներքևի շուրթն ավելի հաստ է, վերևինը' բարակ. Այդպիսի շուրթեր ունեցող կանայք սիրում են լինել վառ անհատականություն: