Իրանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
Իրանում այսօր մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով IRNA-ին:
Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 8:00-ին:
Քվեարկությանը կկարողանան մասնակցել ձայնի իրավունք ունեցող մոտ 55 միլիոն իրանցի: Իրանի խորհրդարանը՝ իսլամական խորհրդի Մեջլիսը, ընտրվում է ուղիղ գաղտնի քվեարկության միջոցով:
Այն թեկնածուները, որոնք ընտրությունների արդյունքներով ստանում են 25 %-ից ավելի ձայն, ապա դառնում են Մեջլիսի պատգամավոր: Մնացածը` շարունակում են պայքարը 2-րդ փուլում: Ընտրություններին 290 պատգամավորական տեղի համար կպայքարի մոտ 5000 թեկնածու: