Ինչպե՞ս են ստեղծվել առաջին ակնոցները
Ակնոցի պատմությունը գալիս է շատ վաղ ժամանակներից: Եթե հետևեք հին կտավներին, ապա կտեսնեք, որ դարավոր ժամանակներից մինչև այսօր ակնոցների ձևը չի փոխվել: Կան ապացույցներ, որ մինչ ակնոցների ի հայտ գալը, մարդիկ օգտագործել են ջրով լցված ապակե տարաներ՝ առարկաները խոշորացնելու նպատակով: Տեսողության հետ կապված համեմատաբար հստակ փաստեր առաջ են եկել միայն 10-րդ դարում` արաբ գիտնական Իբն ալ-Հայսամի կողմից: Նա առաջինն է եղել, ով առարկաները խոշորացնելու նպատակով օգտագործել է միայն ապակի, այդ պատճառով նա համարվում է ակնոցի սկզբնական տարբերակը ստեղծողներից մեկը: Ապակին որպես խոշորացնող միջոց նաև օգտագործել է ֆրանսիացի քահանա Ռոդջեր Բեկոն: Նախքան 13-րդ դարում Վենետիկում հայտնաբերված նուրբ, բարակ շերտով ապակիները, օգտագործվում էր ավելի հաստ և խավար տարբերակը: Ակնոցների մասին ամենահին վկայությունները եղել են գերմանական միջնադարյան գրականության մեջ, իսկ ակնոցներով առաջին դիմանկարում պատկերվել է պապ Լև 10-րդը` 1517—1519 թթ.` Ռաֆաելի կողմից: