Հնդկաստանում ցույցեր են տեղի ունեցել ընդդեմ Սուրբ Վալենտինի օրվա
Հնդկական տրադիցիոնալիստները բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ Սուրբ Վալենտինի օրվա։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
Ցույցի ձևը սովորական չէր։ Նրա կազմակերպիչները ստիպել են շներին համբուրվել։
Այդ կերպ պահպանողական հնդիկներն արձագանքել են Չենաե քաղաքի արևելյան ծովափին կազմակերպված տոնին, որտեղ երիտասարդ զույգերը պարում և համբուրվում էին օվկիանոսի ափին՝ նշելով բոլոր սիրահարների տոնը։
Ի պատասխան պահպանողական հնդիկները քաղաքի մյուս մասում հավաքել են շների մի մեծ ոհմակ և ստիպել են նրանց քթերով միմյանց դիպչել՝ իբր համբուրվում են։
Հաղորդվում է, որ նման ակցիաներ են եղել նաև Հնդկաստանի այլ քաղաքներում։