Սաուդյան ռազմական ավիացիան կտեղակայվի Թուրքիայում
Սաուդյան Արաբիայի ռազմական հրամանատարությունը հաղորդել է, որ իր ռազմական ինքնաթիռների մի մասը այժմ կտեղակայվի Թուրքիայի ավիաբազայում։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
Ինչպես հաղորդվում է, դա արվել է նրա համար, որպեսզի ակտիվացվի պայքարը Սիրիայի տարածքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ։
Մինչ այժմ սաուդյան ավիացիան «ԻՊ»-ի դիրքերին հարվածել է իր կայաններից։ Թուրքիայի տարածքում տեղակայվելը հնարավորություն կտա սաուդյան ավիացիային մշտապես մոտ գտնվել Սիրիայի հյուսիսի թիրախներին։
Սաուդյան հրամանատարության ներկայացուցիչը հաղորդել է լրագրողներին, որ ավիացիայի տեղակայումը արդեն ավարտվել է։
Սակայն, թուրք զինվորականը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայից ինքնաթիռները դեռևս չեն ժամանել։ Ըստ նրանց, դրա համար կպահանջվի մի քանի շաբաթ։