Բրիտանացու օրիգինալ ամուսնության առաջարկությունն իր սիրելիին
Բրիտանացին Վալենտինի օրվա առթիվ իր սիրելիին ամուսնության առաջարկություն է արել, որը հայտնվել էր «Observer Magazine»-ի շապիկին։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։ Լուսանկարում Ջեյմս Քրեյգը, ծնկի իջած, ձեռքին պահում է մատանին։ Նրա կողքին գրված է.«Քե՛յթ, կամուսնանա՞ս ինձ հետ»։
Հոդվածում ասվում է, որ անգլիացի զույգը այժմ գտնվում է քաղաքից դուրս՝ հյուրանոցում։ Խմբագրությունը խոստացել է հաղորդել ընթերցողներին Քեթի Մուրի արձագանքի մասին, հենց որ դա հայտնի դառնա։
Ավելի ուժ «Observer Magazine»-ը Թվիթերում գրել է.«Քեթին այո է ասել»։
Նշվում է, որ զույգը ծանոթացել է Նյու Յորքում ընկերների շրջապատում։ Նրանք սկսել են հանդիպել՝ չնայած Քեթին ապրում էր ԱՄՆ-ի արևելյան մասում, իսկ Քրեյգը՝ Լոնդոնում։