Սոնա Շահգելդյանի համար այսօր կրկնակի տոն է. ի՞նչ նվեր է նա ստացել ամուսնուց. (ԲԱՑԱՌԻԿ լուսանկարներ)
Փետրվարի 14-ին բոլորը նշում են Սուրբ Վալենտինի օրը, իսկ Սոնա Շահգելդյանի համար այն կրկնակի տոն է: Երգչուհին այսօր նշում է նաև իր տարեդարձը: Առաջին շնորհավորանքը Սոնան ստացել է ամուսնուց, որին էլ հաջորդել է նրա կողմից գեղեցիկ ծաղկեփունջն ու ոսկյա զարդը: Operativ.am-ի թղթակցը երգչուհու հետ զրուցել է Սիրո տոնի, նրա առաջին սիրո, երջանիկ ընտանիք ունենալու բանաձևի, ինչպես նաև այլ հարցերի շուրջ, որոնք կհետաքրքրեն նրա երկրպագուներին:
-Սոնա, քանի՞ տարեկանում եք առաջին անգամ սիրահարվել:
-Շատ վաղուց էր, դպրոցական տարիքում:
-Խոստովանություններից ամենատպավորիչը, որ մինչև հիմա հիշում եք:
-Ամենատպավորիչ սիրո խոստովանությունն ամուսնուս կողմից է եղել: Նրա խոսքերն ինձ համար միշտ հաճելի են:
-Հավատո՞ւմ եք «Սեր առաջին հայացքից» և «Սերը հավերժ է» խոսքերին:
-Այո հավատում եմ: Ինձ հետ էլ է այդպես պատահել: Երբ իրական սիրով ու հոգով ես սիրում, ապա սերը հավերժ կարող է լինել:
- Ի՞նչ բանաձև կառաջարկեք կանանց, որով նրանք կկարողանան մշտապես սիրված ու երջանիկ լինել իրենց սիրելի տղամարդու կողքին:
-Կինը միշտ զուսպ, հոգատար պետք է լինի, մշտապես ուրախ դիմավորի իր սիրելիին ու նվիրված լինի նրան:
-Ինչպե՞ս եք հանդիպել Ձեր ամուսնուն և ինչպե՞ս որոշեցիք ամուսնանալ:
-Մեր հանդիպումը շատ պատահական է ստացվել, բայց ճակատագրական ավարտով՝ ամուսնությամբ: Այսօր արդեն մեր սիրո արդյունքում՝ հրաշք բալիկ ունենք: Կարծում եմ, որ մենք իրար համար ենք ստեղծված:
-Ընտանիքը երջանիկ է, եթե սեր կա, թե՞....
-Այո, ընտանիքի երջանկության հիմքը սերն է:
-Համամի՞տ եք, որ խանդը սիրո դրսևորում է:
-Այո, համամիտ եմ, սակայն այն պետք է չափավոր լինի:
-Վայր, որտեղ երազել եք լինել Ձեր սիրելիի հետ:
Ես երազանքներ չունեմ, ես ցանկանում եմ ինչ-որ բան և իմ ցանկությունները, փառք Աստծո, իրականանում են: Ցանկանում եմ սիրելիիս հետ Քրիստոսի ծննդավայրում լինել, իմ աչքերով տեսնել այդ վայրն ու մաքուր հոգով ու սրտով մտնել այնտեղ:
Operativ.am-ը երգչուհուն շնորհավորում է ծննդյան և Սիրո տոնի առիթով և մաղթում հաջողություններ: