Ջո Բայդենը կոչ է արել Դավութօղլուին դադարեցնել Սիրիայում քրդերի դիրքերի ռմբակոծումը
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ զրույցում ընդգծել է Սիրիայի հյուսիսում հակամարտության դեէսկալացիայի անհրաժեշտությունն ու կարևորությունը։ Այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամլո ծառայությունը։
Բայդենը ընդգծել է, որ ԱՄՆ-ի շնորհիվ է, որ սիրիական քրդերը չեն ընդլայնում իրենց տարածքները դեպի Թուրքիայի սահմաններ։ Նա կոչ է արել Թուրքիային ցուցաբերել զսպվածություն և դադարեցնել հրետանային հարվածները։
Բացի այդ, քաղաքական գործիչները պարտավորվել են միասին աշխատել և շեշտել են Սիրիայի հյուսիս-արևմտյան մասի բնակչության պաշտպանության անհրաժշտությունը, Հալեպում հումանիտար օգնության հասանելիության ապահովումը։
Բայդենն ու Դավութօղլուն ընդգծել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացման անհրաժեշտությունը և մյունխենյան համաձայնագրերի համաձայն, ռազմական գործողությունների դադարեցումը։