Ամեն տոնի ժամանակ աղջիկները դժգոհում են տղաներից
Հետաքրքիրը գիտե՞ք որն է։ Որ ամեն տոնի ժամանակ աղջիկները դժգոհում են տղաներից. «Մատներդ կջարդվե՞ր, որ մի տողով շնորհավորեիր», «Ինչ քծիպ ես բայց, լայաղ չարեցիր մի հատ նվեր առնես», «Էդ հեռախոսիդ մեջ մի 15 դրամ չունեի՞ր, որ մի շնորհավորական sms ուղարկեիր.»։
Էս շարքը կարելի է շարունակել, բայց աբսուրդն էն է, որ էս աղջիկներն արդեն իրենց տվել, անցել են։ Նույնիսկ հանքափորների տոնն են ենթագիտակցաբար վերագրում իրենց ու սպասում են տղայի առաջին քայլին կամ նվերին։
Որպես պատճառ բերում են էն, որ դե տղեն դու ես, առաջին քայլը պարտավոր ես դու անել։ Բայց էս աղջիկները մոռանում են, որ տեղն ընկած տեղն իրենք են ասում.«Բա մենք էլ մարդ ենք, խի՞ պետք ա տղեն ավելի մեծ իրավունք ունենա, քան աղջիկը, չէ՞ որ մենք հավասար ենք»։
Աղջիկներ, տղաներն էլ մարդ են, իրենք էլ հաստատ ուշադրության և ջերմության կարիքն ունեն։
Մենուա Մեհրաբյան, Ֆեյսբուք։