Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության կոնֆերանսում երկու պանելում զեկույց ունեցավ
Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության կոնֆերանսում երկու պանելում զեկույց ունեցավ:
Առաջին օրը՝ նավթի գների ու աշխարհաքաղաքականությանը նվիրված, և երկրորդը՝ կլիմայի փոփոխություն: Երկրորդ օրը հատկապես լափ թափեց Հայաստանի գլխին՝ կառչելով ՀՀ իշխանության ու իշխանամերձ փորձագետների ասած Սարսանգի ջրամբարի «հաղաթանակային» զեկույցից՝ էլ Հայաստանի կեղծված նախագահական ընտրություններ, էլ օկուպցիա, էլ ագրեսիա:
Հայաստանի և ոչ մի ներկայացուցիչ Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ոչ մի պանելում ելույթ չունեցավ: Ընդամենը ԱԳ նախարարը հանդիպում ունեցավ Մինսկի խմբի համանախագահներրի հետ (չեմ թերագնահատում դրա նշանակությունը):
Մյունխենում աշխարհը եռում էր Ռուսաստան-Արևմուտք հակամարտության արդեն մտահոգիչ լարվածության պատճառով, Սիրիայում զարգացումների պատճառով (Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի գրոհային մտադրություններ և այլն): Մենք ոչ մի տեղ չկանք ու չկանք: Դիտորդ ենք:
Ստյոպա Սաֆարյան, Ֆեյսբուք։