«Սպարտակը»-ը հրաժեշտ կտա ակումբի հիմնական հարձակվողին
Մոսկվայի «Սպարտակի» հիմնական հարձակվող Դենիս Դավիդովը մրցաշարի երկրորդ կեսը կանցկացնի այլ ակումբում: Այժմ «Սպարտակը» ֆուտբոլիստին այլ ակումբներին վարձով տալու ուղիներ է փնտրում։
Այս մասին «Спорт-Экспресс»-ին տված հարցազրույցում հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը: Ըստ նրա, միայն Դավիդովն է, որ աշխատանքի հետ կապված պահանջներ ունի:
«Հարցը բաց է մնում միայն Դավիդովի համար: Նրա համար տարբերակներ կփնտրենք: Ես դա չեմ թաքցնում: Մարդն իրեն մարզումների ժամանակ չի դրսևորում այնպես, ինչպես պետք է դրսևորի: Նրա երիտասարդ գործընկներներն ամեն ինչ անում են մարզումների ընթացքում՝ ներդնելով այն, ինչ կարող են: Նրանց աչքերն այրվում են կրակով: Հենց սա է պակասում Դենիսին»,- հայտնել է Ալենիչևը:
Դավիդովը մրցաշարի առաջին կեսին անց է կացրել ութ խաղ և դարձել է մեկ գոլի հեղինակ: