Օրեր առաջ ինքնասպանության փորձ կատարած 29-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Փետրվարի 10-ին Երևանի Նոր Նորքի ավտոտնակներից մեկում ինքնասպանության փորձ կատարած 29-ամյա Սուրեն Առաքելյանն այսօր՝ փետրվարի 13-ին, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում մահացել է: Այս մասին Operativ.am-ը տեղեկացավ հիվանդանոցից: