Ռոյ Ջոնսը կմենամարտի երկրպագուներին հետ
Բռնցքամարտիկ Ռոյ Ջոնսը պատրաստվում է մենամարտ անցկացնել երկրպագուների հետ: 47-ամյա մարզիկին հաղթողը որպես մրցանակ 100.000 դոլար կստանա: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Թեկնածուն պետք է 90 վայրկյան տևողությամբ տեսանյութ հրապարակի, որտեղ կբացատրի թե ինչու է ցանկանում մենամարտել Ջոյսի հետ: Մասնակիցներին կհայտնաբերի հենց ինքը՝ բռնքամարտիկը:
Հավանաբար, մենամարտը տեղի կունենա մարտի 20-ին, բռնցքամարտի և խառը մարտարվեստի աստղերի մասնակցությամբ շոուի ժամանակ:
Փետրվարի 10-ին հաղորդվել էր, որ Ռուսաստանի քաղաքացիություն ստացած Ռոյ Ջոնս կրտսերը ավարտել է իր սպորտային կարիերան և կենտրոնացել երաժշտության վրա, սակայն մարզիկը հերքել է այդ լուրը: