Երաժշտությունը սիրո պես է. բոլորինն է, բայց և միայն քոնը. Նազենի Հովհաննիսյան
Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երաժշտությունն իրոք Աստվածային պարգև է. մարդը, որը կարող է ոչնչացնել, տիրել, սպանել, մահացնել, կարող է նաև ստեղծել, ամոքել, ապաքինել, հուզել ու ապրեցնել:
Հ.Գ. մենք իրար հասկանում ենք առանց խոսքի, հնչյունի ուժն ավելի զորեղ է։ Մեր հիմնական ժամադրավայրը՝ երաժշտության աշխարհն է։ Ջարեթյան այս խաչմերուկում տեսանք իրար, լսեցինք, հոսեցինք՝ ձեռք ձեռքի տված:
Երաժշտությունն անսահման է ու տիեզերական. Սիրո պես է։) Բոլորինն է, բայց և միայն քոնը։ Աստվածային ու քոնը»: