Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնությունը կարևոր քայլ է. Սպիտակ տուն
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Շուլցը հայտնել է, որ Սպիտակ տանը Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնությունը կարևոր քայլ են համարում:
Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:
Այնուամենայնիվ, նրա խոսքով՝ լրացուցիչ ուժեր են անհրաժեշտ սիրիական խնդրի կարգավորման համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման որոշում է ընդունել՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիին ամերիկյան կողմի գլխավոր բանակցող նշանակելու մասին: