Հրդեհ` Զովաբեր գյուղում. այրվել է անասնագոմի տանիքը
Փետրվարի 12-ին, ժամը 20.06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի 3-րդ փողոցի անասնագոմերից մեկի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.09-ին, մարվել՝ 21.43-ին:
Ամբողջությամբ այրվել են Վ. Ն.-ին պատկանող անասնագոմի տանիքի կառուցատարրերը (մոտ 75 քմ):