Հայկական ուժերի կողմից դիվերսիոն գործողություններ ձեռնարկելու և 5-7 զոհ տալու մասին լուրերն Ադրբեջանի հերթական քարոզչական հնարք է. ԼՂՀ ՊԲ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հայկական ուժերը ձեռնարկել են դիվերսիոն գործողություն և տալով 5-7 զոհ ստիպված նահանջել, քարոզչական հնարք է և իրականությանը չի համապատասխանում: