Նավթի համաշխարհային գները՝ փետրվարի 12-ի դրությամբ
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային գործարքների ընթացքում նավթի համաշխարհային գները սկսել են աճել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով գործարքների տվյալներին:
Մասնավորապես, Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների գինն աճել է 2.03 %-ով, հասնելով 31.69 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Նյու Յորքի ապրանքային բորսայում՝ (NYMEX) WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքն աճել է 5,61%-ով, հասնելով 27,68 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: