Արմեն Ջիգարխանյանը Մոսկվայում հոսպիտալացվել է
Ռուսական Lifenews.ru պարբերականի փոխանցմամբ՝ Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել է Մոսկվայի մասնագիտացված կարդիոլոգիական կլինիկաներից մեկը սրտի հետ կապված լուրջ խնդիրների պատճառով։ Այս մասին հաղորդում է Lifenews-ը:
Ականավոր դերասանին հիվանդանոց է հասցրել նրա երիտասարդ կինը։ Նա անմիջապես բուժզննման է ենթարկվել, որից հետո նրան նշանակել են բուժման ինտենսիվ կուրս։ Նշանավոր դերասանին հիվանդանոց է տեղափոխել երիտասարդ կինը։ «Նա հիվանդանոցում կմնա մոտ 1 շաբաթ»,- ասել է դերասանի կինը՝ Վիտալինան։
Բժիշկներն Ջիգարխանյանի վիճակը գնահատում են միջին ծանրության։ 80-ամյա Ջիգարխանյանը սրտի իշեմիկ հիվանդություն ունի։