Սլովենիայի նախկին նախագահն իր թեկնածությունն առաջադրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Սլովենիայի նախկին նախագահ Դանիլո Տյուրկը առաջադրել է իր թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Սլովենիայի փոխվարչապետ Կարլ Երժավիչը նամակում նկարագրել է Տյուրկին, որպես «միջազգային ճանաչված քաղաքական գործիչ, դիվանագետ, պրոֆեսոր, միջազգային իրավունքի, ինչպես նաև քաղաքական և միջազգային ոլորտում մեծ փորձ ունեցող անձնավորություն»:
Սլովենիայի նախկին նախագահն իր թեկնածությունն առաջարկել է նամակի տեսքով, որն ուղարկվել է ՄԱԿ-ի համապատասխան ներկայացուցիչներին: