Զիդանը Ռոնալդուին համարում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի լավագույն խաղացողն է։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Record-ին։
«Աշխարհի ամենալավ խաղացողը Ռոնալդուն է։ Կրիշտիանուի մասին կարող են շատ խոսել, սակայն սրտի խորքում նա լավ մարդ է։ Նրա մրցակցությունը Մեսսիի հետ օգտակար է ֆուտբոլի զարգացման համար»,- նշել է Զիդանը։