Ֆինլանդիայում խաղի ժամանակ դարպասապահը մահացել է
Ֆինլանդիայում Ֆուտբոլի լիգայի մանկական հանդիպման ժամանակ դարպասապահը մահացել է: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով Aamuposti.fi-ին:
Ողբեգությունը տեղի է ունեցել մրցակից ֆուտբոլիստի հետ բախման հետևանքով:
Դարպասապահին վնասվածք ստանալուց հետո տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Ֆուտբոլիստի մահվան պատճառը, տարիքն ու անունը չի հաղորդվում: