Լեդի Գագան կդառնա ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին արտիստը, ով ելույթ կունենա «Գրեմմի»-ի, «Օսկար»-ի և Սուպերգավաթի ժամանակ
Լեդի Գագան ԱՄՆ-ի պատմության մեջ կդառնա առաջին արտիստը, ով մեկ տարվա ընթացքում ելույթ կունենա «Գրեմմի» և «Օսկար» մրցանակաբաշխություններին ու «Super Bowl»-ին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «NME»-ին:
Այս բոլոր միջոցառումները տեղի են ունենալու ընդամենը մեկ ամսվա ընթացքում:
Փետրվարի 7-ին Սուպերգավաթին Լեդի Գագան կատարելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմնը, փետրվարի 15-ին ներկայացնելու է վերջերս մահացած երգիչ Դևիդ Բոուի հիշատակին նվիրված կատարում, իսկ հեղինակավոր միջոցառումների շարքը կավարտի փետրվարի 28-ին՝ ամերիկյան կինոակադեմիայի պարգևատրման արարողությանը:
Բոլոր երեք միջոցառումները տեղի կունենան Կալիֆոռնիայում: