Մի փոքր Ռոժավայի մասին
Պատմեմ մի փոքր Ռոժավայի մասին:
Ռոժավան համարվում է Արևմտյան Քուրդիստանը (Քրդերեն «Rojavayê»): Հայտնի է պարզապես որպես Ռոժավ, որը քրդերենից թարգմանաբար նշանակում է «արևմուտք»: Այն դե ֆակտո ինքնավար մարզ է Սիրիայի հյուսիսում, Ռոժավան նաև դիտվում է որպես սիրիական Քուրդիստան:
Ռոժավան ինքնավարություն է ձեռք բերել 2013 թ. նոյեմբերին (կոնկրետ օրը չեմ հիշում): Ռոժավան կազմված է երեք հիմնական կանտոնից (աշխարհներից, մարզերից) ՝ Ջազիրա, Քոբանի և Աֆրին: Ռոժավան համարվում է չորս Քուրդիստաներից երկրորդը, որն ունի ինքնավարություն:
1.Թուրքիայի արևելյան և հարավարևելյան մասը (Հյուսիսային Քուրդիստան),որի ինքնավարության համար այժմ պայքար է գնում,
2. Հյուսիսային Իրաքի Քուրդիստանը (Հարավային Քուրդիստան) արդեն ունի ինքնավարություն ,
3. Իրանի Հյուսիսային Քուրդիստան (Արևելյան Քուրդիստան), որտեղ դեռևս հանգիստ է:
Կիլիկիա Հայաստան. Ֆեյսբուք