Իրականում դաշնակները շատ էլ ռացիոնալ են վարվել
Դաշնակցությանը վերջերս շատ են մեղադրում, թե ծախվեց իշխանություններին, պաշտոնները փոխեց իր քաղաքական արժանապատվության կամ ընտրազանգվածի համակրանքի հետ և այլն, և այլն:
Բայց իրականում, եթե մի կողմ թողնենք պաշտոնի գնալու մարդուն բնորոշ «բնածին» հակվածությունը, դաշնակները շատ էլ ռացիոնալ են վարվել: Խնդիրն այն է, որ ընտրազանգվածի համակրանքը Հայաստանի անկախացման օրվանից իսկ սկսած երբեք վճռորոշ գործոն չի եղել:
Կուսակցությունները կամ քաղաքական խմբերը իշխանություն են ստացել ոչ թե ընտրազանգվածի համակրանքն ունենալով, այլ ներպալատական համաձայնությունների կամ էլ ուժային, ֆինանսական, մարդկային ռեսուրսների կազմակերպված օգտագործման շնորհիվ:
Այդ մարդիկ էլ հասկացել են, որ գալիք խորհրդարանական ընտրություններում մանդատ ունենալու համար պետք է ոչ թե բարի համբավ կամ քաղաքական արժանապատվություն ունենալ, այլ պարզապես անհրաժեշտ լծակներ: Խաղի կանոնները լավ գիտեն, ու խաղում են այդ կանոններով, այդքան բան:
Լևոն Բաբաջանյան. Ֆեյսբուք