Ջեքի Չանի ֆիլմի նկարահանումների ժամանակ Լոնդոնի կամուրջներից մեկի վրա ավտոբուս են պայթեցրել (տեսանյութ և լուսանկարներ)
Ջեքի Չանի մասնակցությամբ նոր ֆիլմի՝ «Արտասահմանցին» կինոնկարի նկարահանումների ժամանակ Լոնդոնի կամուրջներից մեկի վրա ավտոբուս են պայթեցրել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «iTV»-ին:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ծովային ոստիկանության բաժանմունքը հաղորդել է, որ «օգտագործվում են հատուկ ձայնային էֆֆեկտներ», և քաղաքացիներին հորդորել է չանհանգստանալ:
Նկարահանումների ժամանակ կամուրջի ճանապարհը փակ է եղել:
«Associated Press» գործակալությունը հայտնել է, որ որոշ քաղաքացիների այդ տեսարանը հիշեցրել է 2005թ-ի ահաբեկչությունը Լոնդոնում: Այդ ժամանակ խաթարվել էր նաև հասարակական տրանսպորտը:
Տեսանյութը և լուսանկարները՝ ստորև.
Just another day on the River... pic.twitter.com/Ts3bojblmk
— LAMBETH FIRE (@FireLambeth) 7 февраля 2016