Ռեկորդային թվով մարդիկ հրաժարվել են ԱՄՆ քաղաքացիությունից
2015 թվականին ռեկորդային թվով մարդիկ հրաժարվել են ԱՄՆ քաղաքացիությունից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն, հղում տալով The Wall Street Journal-ին:
Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն՝ 4279 մարդ խզել է կապը երկրի հետ:
Փորձագետները նշել են, որ մարդկանց՝ քաղաքացիությունից հրաժարվելը պայմանավորված է իշխանությունների կազմակերպությունների հետ, որոնք պայքարում են օֆշորում չհայտարարագրված հաշիվների դեմ:
Նշվում է, որ քաղաքացիությունից հրաժարվածները գոհ չեն երկրի օրենսդրական չափանիշերից, որի համաձայն Վաշինգթոնը պարտադրում է հարկեր վճարել արտասահմանում վաստակած շահույթի դիմաց: