Քերրին Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում կանանց և երեխաներին ռմբակոծելու մեջ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողությունների ընթացքում կանանց և երեխաներին ռմբակոծելու մեջ: Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Քերրին հայտնել է, որ ՌԴ-ի ռազմաօդային ուժերն օգտագործում են անկառավարելի ռումբեր, որոնց միջոցով հարված է հասցվում նաև երեխաներին ու կանանց:
«Դրան պետք է վերջ տալ»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղարը:
Քերրին նաև նշել է, որ Ռուսաստանը Սիրիայում ծավալած իր գործողություններով կառուցողական գաղափար է տվել այն մասին, թե ինչպես կարող է կարգավորվել խնդիրը, սակայն Քերրիի խոսքով՝ դրան համաձայնելն անհնար կլինի այնքան ժամանակ, մինչև ռուս զինյալները չդադարեն ապստամբների ուղղությամբ հարվածներ հասցնել: