Մեր քաղաքական դաշտը չի կարող կայանալ, եթե այս մի քանի պարզ սկզբունքները չհասկանանք
Քաղաքական ուժերն ու անհատ քաղաքական միավորներն իրենք են որոշում իրենց օրակարգը: ՀՅԴ-ն կոալիցիա կկզամի ՀՀԿ-ի հետ, թե ոչ՝ դա նրանց խնդիրն է: Մենք կարող ենք համաձայնել իրենց կոալիցիա կազմելու հետ, որովհետև.... և կարող ենք չհամաձայնել որովհետև...:
Ժամանակն է, որ քաղաքական վերլուծություններ կատարելիս, մեր վերլուծաբանները խոսենք քաղաքագիտական լեզվով և տեքստերում օգտագործեն ոչ թե վիրավորական արտահայտություններ, այլ հստակ նկարագրեն իրավիճակն առանց էմոցիաների ու պաթոսի:
Մեր քաղաքական դաշտը չի կարող կայանալ, եթե այս մի քանի պարզ սկզբունքները չհասկանանք: Վերլուծաբաններն իրենց հերթին են վիրավորում, ԱԺ պատգամավորները՝ իրենց, հետո ստանում են պատասխաններ նույն վիրավորական լեզվով ու այդ ամենը մենք կոչում ենք քաղաքականություն կամ քաղաքական դաշտ:
Իրականում այս ամենը ոչինչ է: Նույնն էլ վերաբերվում է հասարակությանը, եթե սոցիալ հումորները դառնում են վիրավորանքներ, ուրեմն ինչ-որ տեղ ինչ-որ բան պետք է ուղղվի:
Էդգար Խաչատրյան. ֆեյսբուք: