Սեռով պայմանավորված հղիության ընդհատումների թեման շատ ցավոտ է
Սեռով պայմանավորված հղիության ընդհատումների թեման ինձ մի դեպք հիշեցրեց, որը մինչ հիմա սահմռկելով եմ հիշում, թեպետ անցել է 17 տարի:
Աղջիկս մեկ օրական էր: Ծննդատանն էի պառկած, երբ պատուհանի տակ բղավոցներ էի լսում. «Ախչի, էս ի՞նչ արիր...Էլի քաՁ ես բերե՞լ!!!»: Սեռական բնույթի հայհոյանքներ:
Իսկ կողքիս պալատում հեկեկալով լացում էր իր երրորդ աղջկան լույս աշխարհ բերած կինը: Ամուսինը լակել էր ու հիվանդանոցի բակում «համերգ» էր տալիս:
Սեփական քրոմոսոմների մասին պատկերացում չունեցող այդ «հայրիկին» հանգստացրեց և վռնդեց հիվանդանոցի տարածքից ծնունդն ընդունած բժիշկը, ով նաև իմ բժիշկն էր. լուսահոգի Վալերի Օսիպովիչը:
Բղավում էր «քեզ կնիկ ու երեխա տվող չկա! Փախի էստեղից...»: Բղավում ու օձիքից բռնած, հրելով, դուրս էր հանում նրան տարածքից:
Հիմա այդ աղջիկը 17 տարեկան է... Հուսով եմ, որ երբեք չի իմանա հոր արածի մասին:
Իզաբելլա Աբգարյան. ֆեյսբուք: