Դավութօղլուն պատմել է Հալեպից Թուրքիայի սահման ժամանած 15 000 գաղթականների մասին
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ փետրվարի հինգին Սիրիա-Թուրքիա սահման է ժամանել շուրջ 15 000 մարդ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:
Նրա խոսքով՝ մարդիկ լքում են Հալեպն այն պատճառով, որ Սիրիայի՝ Ռուսաստանի հովանավորության տակ գտնվող կառավարական զորքերը առաջխաղացում են գրանցում:
Գործակալությունը նշում է, որ սիրիական իշխանությունների զինվորականները և իրանցի դաշնակիցներն ամբողջությամբ շրջափակել են Հալեպից հյուսիս ընկած տարածքը, ինչպես նաև վերջին օրերս դադարեցրել են երթուղու մատակարարումը, որն ապահովում է քաղաքի կապը Թուրքիայի հետ:
Ավելի վաղ ՌԴ-ի ԱԳՆ-ն հաղորդել էր, որ թուրքական իշխանությունները Իրաքից և Սիրիայից ժամանած գաղթականներին ստիպել էին վերադառնալ այն շրջանները, որտեղ ռազմական գործողություններ են իրականացվում: