Գիտնականները մեկնաբանում են, թե ինչու է ցուրտ եղանակն օգտակար մարդկանց համար
Ամերիկացի գիտնականները պնդում են, որ չափավոր սառնամանիքն օգտակար է մարդկանց համար: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
Փորձագետների տվյալներով՝ ցուրտը դրական է ազդում, առաջին հերթին, մարդու մաշկի վրա: Ձմռանը օդի բաղադրության մեջ թթվածինը 30%-ով ավելի շատ է, քան ամռանը, և սա կանխորոշում է ցրտին զբոսնելու օգտակարությունը:
Հատկապես օգտակար է տնից դուրս գալ երեկոյան ժամերին, երբ ճանապարհներին համեմատաբար քիչ են ավտոմեքենաները: Դրա համար էլ օդն էլ ավելի մաքուր է լինում:
Զբոսանքները, սակայն, պետք է երկարատև չլինեն, իսկ հագուստը պետք է լինի հարմար և տաք:
Ցուրտ օդը նաև օգտակար է այն երեխաների համար, ովքեր ունեն սիրտ-անոթային հիվանդություններ և միգրեն: