Ջանեթ Ջեքսոնին կասկածում են քաղցկեղ ունենալու մեջ
Վերջերս Ջանեթ Ջեքսոնն իր երկրպագուներին տեղեկացրել էր համաշխարհային «Unbreakable» տուրի հերթական չեղարկման մասին: Տուրը պետք է սկսեր հունվարի 9-ից:
Երգչուհին Instagram-ում գրել է, որ շուտով ինքը պետք է վիրահատվի, և երկրպագուներին խնդրել է աղոթել իր և իր ընտանիքի համար: Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն:
Երգչուհին տուրը չեղարկում է արդեն երկրորդ անգամ: Նա պետք է սկսեր իր հյուրախաղերը դեռևս հոկտեմբերին, սակայն հետաձգել է տուրը ձանի հետ կապված խնդիրներ ունենալու պատճառով: Ինքը՝ Ջանեթը, չի պարզաբանել, թե ինչ հիվանդություն ունի, սակայն ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ երգչուհուն կասկածում են կոկորդի քաղցկեղ ունենալու մեջ: Դեռևս ո՛չ երգչուհին, ո՛չ էլ նրա մտերիմները չեն մեկնաբանել այս լուրերը: