Չիկագոյից Ճապոնիա մեկնող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել
Ճապոնական «JAL» ավիաընկերության ուղևորատար «Boeing 777» ինքնաթիռը Նարիթայի օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել: Այս մասին գրում է РИА Новости-ին:
Վթարային վայրէջքի պատճառը տեխնիկական անսարքություններն են եղել, որը նկատվել է Չիկագոյի թռիչքից անմիջապես հետո:
Մասնագետները հայտնել են, որ օդանավի խնդիրը կապված է եղել արգելակների հետ:
Դեկտեմբերի 15-ին «Southwest Airlines» ավիաընկերության ինքնաթիռը նմանատիպ վայրէջք էր կատարել Ամերիկյան Սան-Անտոնիո քաղաքում: