Հեռահաղորդակցության զարգացման մակարդակով Հայաստանը 76-րդ տեղում է
Հեռահաղորդակցության զարգացման մակարդակով Հայաստանը աշխարհում 76-րդ տեղն է զբաղեցրել: Այդ մասին ասվում է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) 2015 թ-ի «Տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման ինդեքս» զեկույցում։
Ինչպես և 5 տարի առաջ, վարկանիշային աղյուսակը գլխավորել է Հարավային Կորեան: Առաջատար դիրքերում են հայտնվել սկանդինավյան երկրները, ինչպես նաև Անգլիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Լյուքսեմբուրգը, Ճապոնիան և Հոնկոնգը:
Մեր հարևաններից Ադրբեջանը 76-րդ տեղից հասել է 67-ի, Վրաստանը 85-րդից հասել է 78-ին, Իրանը` 99-րդից 91-ին: Ռուսաստանը 45-րդ տեղում է, Թուրքիան` 69-րդում:
Տեխնոլոգիաների մատչելիության առումով Հայաստանը 76-րդ տեղում է, իսկ օգտագործման` 88-րդ։ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում վարպետության ցուցանիշն ավելի բարձր է` 56-րդ տեղ: