ՆԱՏՕ-ի դեմ հիբրիդային հարձակումները կստանան ռազմական պատասխան
ՆԱՏՕ-ն ընդունել է հիբրիդային սպառալիքների դեմ պայքարի ռազմավարութուն։ Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը՝ հղում անելով դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլենբերգին։ Վերջինս այս մասին հայտարարել է ԵՄ-ի՝ արտաքին գործերի և անվտագության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկո Մոգերինիի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում։
ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները նաև ընդունել են որոշում կիրառել Վաշինգթոնի պայմանագրի՝ ՆԱՏՕ-ի հիմնադիր փաստաթղթի 5-րդ հոդվածը անդամներից որևէ մեկի վրա հիբրիդային հարձակում իրականացվելու դեպքում։
5-րդ հոդվածը նախատեսում է դաշինքի բոլոր մասնակիցների ռազմական պատասխանը անդամներից որևէ մեկի վրա ագրեսիայի կիրառման դեպքում։