Իսրայելը իր ռազմական գործողությունները կսկսի Սիրիայում
Իր շահերի պաշտպանության և ժամանակակից զենքերը «Հելբոլլահ» շարժման ձեռքն ընկնելու վտանգը կանխելու նպատակով Իսրայելը ժամանակ առ ժամանակ իր գործողությունները կիրականացի Սիրիայում։ Այս մասին հաղորդում Gazeta.ru-ն՝ հղում անելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուին։
«Մենք ժամանակ առ ժամանակ գործում ենք Սիրիայում, որպեսզի կանխենք մեր դեմ ուղղված ևս մի ճակատ, որը Իրանը ձգտում է ստեղծել Գոլաններում։ Մենք նաև աշխատանքներ ենք տանում, որպեսզի Սիրիայից Լիբանան չանցնեն հատուկ վտանգավոր մահաբեր զենքերն ու զինատեսակները»,- նշել է նա։
Ըստ Նետանյահուի, Իսրայելը կշարունակի իր նմանատիպ գործողությունները նաև հետագայում։