Իսլամական հեղափոխությու՞ն Ադրբեջանում
Բաքվի բռնապետի վարչակարգը Նարդարանի շիա հավատացյալների բողոքի գործողությունների ճնշման ընթացքում խտրականություն չի դնում բռնի միջոցների մեջ:
Բիրտ ուժի աննախադեպ կիրառությամբ «կարգուկանոն» հաստատելու փորձերի ընթացքում Բաքվի բռնապետի ուժայիններն արդեն իսկ հավատացյալների նկատմամբ իրականացրել են սպանություններ, անօրինական ձերբակալություններ տեղաշարժի ազատության սահմանափակման և մարդու տարրական իրավունքների ու ազատությունների կոպիտ ոտնահարման գործողությունների գրեթե ողջ բույլը:
Իրավիճակը դեպքերի զարգացման տիպաբանությամբ սկսում է հիշեցնել նախորդ դարավերջին Իրանում շահական վարչակարգի կողմից շիա հավատացյալների նկատմամբ կիրառվող բռնություններն, ինչի արդյունքում ի վերջո երկրում հաղթանակեց իսլամական հեղափոխությունը:
Վարդան Ոսկանյան, Ֆեյսբուք։