Թուրքական 6 կործանիչներ խախտել են Հունաստանի օդային տարածությունը
Թուրքական վեց F-16 կործանիչներ խախտել են Հունաստանի օդային տարածությունը։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Հունաստանի գլխավոր շտաբին։
«Թուրքական վեց F-16 կործանիչներից կազմված խումբը տեղական ժամանակով 15։01-ին (Երևանի ժամանակով 17.01) հատել է Հունաստանի օդային տարածությունը Լեսբոս և Հիոս կղզիների միջև առանց նախապես ներկայացված թռիչքային պլանի»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ըստ հույն զինվորականների, կործանիչները գտնվել են երկրի օդային տարածքում մոտ 30 րոպե, որից հետո լքել են այն։