Ռուսաստանն ընդունում է օրենք միջազգային դատարանների որոշումները չկատարելու դեպքերի վերաբերյալ
Ռուսաստանի Պետական դուման առաջին ընթերցումով հավանություն է տվել մի օրինագծի, որով իրավունք է տրվում Ռուսաստանի սահմանադրական դատարանին կիրառման համար անհնարին ճանաչել միջազգային դատարանների այն որոշումները, որոնք խախտում են Ռուսաստանի սահմանադրության գերակայությունը։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
ՌԴ-ի «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների հեղինակները կարծում են, որ փոփոխությունները ապագայում «կապահովեն Ռուսաստանի իրավական ինքնիշխանությունը» և կարող են հակադրվել միտումնավոր որոշումներին, որոնք պահանջում են հսկայական փոխհատուցումներ անել բյուջեից։