Ֆրանսիայի իշխանությունները չեն բացառում երկրում արտակարգ դրության երկարաձգումը
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը չի բացառում, որ երկրում արտակարգ դրությունը, որը հայտարարվել է նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունններից հետո, կարող է երկարաձգվել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Europe1»-ին:
Նրա խոսքով՝ այնումենայնիվ, գոյություն ունեցող սպառնալիքների պայմաններում չի կարելի բացառել արտակարգ դրության երկարաձգումը:
«Մենք արտակարգ դրության մեջ ենք գտնվում և անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկենք՝ ֆրանսիացիներին պաշտպանելու համար»,- հայտնել է Ֆրանսիայի վարչապետը:
Երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո բերման է ենթարկվել և մեղադրանք առաջադրվել 124 մարդու: