Հայտնի է, թե որ երկրներն են նավթ գնում «ԻՊ»-ից
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը օրական 20-40 000 բարել նավթ է վաճառում՝ աշխատելով օրական 1-1,5 միլիոն դոլար:
Թուրք և քուրդ մաքսանենգներն «ԻՊ»-ից գնում են նավթը, Սիրիայի և Իրաքի տարածքով տեղափոխում այն, այնուհետև, վաճառում ուրիշներին, այդ թվում՝ Թուրքիային և Իսրայելին: Այս մասին հայտնում է «Радио Business FM»-ը:
Արաբական «Al-Araby al-Jadeed» թերթը հաղորդում է, որ այս շրջանում նավթը վաճառվում է օրական 15-18 դոլարով՝ մեկ բարելի դիմաց: Սա այն դեպքում, երբ նավթի փոխանակման «WTI» և «Brent Crude» ընկերությունները այն վաճառում են 41-15 դոլարով:
«Financial Times»-ը դեռևս օգոստոսին գրել էր, որ Իսրայելը նավթի 75%-ը գնում է «Իսլամական պետությունից»: